Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փոխհրաձգությունը շարունակվում է

Փոխհրաձգությունը շարունակվում է
19.06.2013 | 14:05

Աժ-ն «արտակարգ» ռեժիմով, առանց ընդմիջման շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այս պահին Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տալու նախագիծն է քննարկվում, և ամբիոնում ընդդիմադիրներն են` խիստ քննադատություններով, որոնց տեղից արձագանքում են ՀՀԿ-ականները, մասնավորապես` Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը մի քանի անգամ ստիպված եղավ հորդորել, որ թողնեն պատգամավորն իր անձնական կարծիքը հայտնի, որից հետո ՀՀկ խմբակցության ղեկավարը դահլիճից դուրս եկավ ու irates.am-ի հարցին, թե ինչ էր ընդդիմադիրներին ասում, պատասխանեց. «Անհեթեթություններ են ասում: Ընդդիմության խոսքը, եթե վիրավորանք է, ապտակ է, ՀՀԿ-ի հարվածն ուժգին է լինում»:
Իսկ ԱԺ խոսնակը շարունակում էր կոռեկտության, ցեխ չշպրտելու հորդորներ հնչեցնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ